Մեքսիկայում դաշնային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են խոշոր թմրակարտելներից մեկի պարագլխին: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացուցիչներին:
Խոսքը Վիսենտե Կարիլյո Ֆուենտեսի մասին է, ով գլխավորում էր «Կարիլյո Ֆուենտես» թմրակարտելը:
Հանցագործ շրջապատում Վիսերոյ մականվամբ հայտնի հանցագործը ձերբակալվել է Տորեոն քաղաքում:
Հանցախումբը զբաղվում է Մեքսիկայից ԱՄՆ կոկաինի և մարիխուանայի խմբաքանակների տեղափոխմամբ:









































