Աշխարհում նկատվում են այն հիվանդությունների տեմպերի աճ, որոնք կապված են տեխնիկական զարգացման հետ: Ինչպես գրում է The Telegraph-ը, Մեծ Բրիտանիայում շատ տարածված է այսպես կոչված «Blackberry-մատ» հիվանդությունը: Բժշկական լեզվով ասած՝ դա ձեռքի բութ մատի մկանների հիվանդություն է:
Այս հիվանդությունը հաճախ նկատվում է այն մարդկանց մոտ, ովքեր ոչ սենսորային հեռախոսով շատ են ուղարկում կարճ հաղորդագրություններ կամ չաթ են անում: Այս պահին «Blackberry-մատ» հիվանդությունն այնքան տարածված է, որ կարող է դասվել պրոֆեսիոնալ հիվանդությունների շարքին, իսկ այդ պարագայում շատերը կսկսեն փոխհատուցում պահանջել իրենց ընկերություններից: Բանն այն է, որ շատ գրասենյակային աշխատողներ ընկերությունների բլոգների թարմացումները կամ էլեկտրոնային փոստն ուղարկելը իրականացնում են հեռախոսներով:
Իրավաբանները սպասում են, որ դատարաններ կներկայացվեն բազմաթիվ հայցեր ընդդեմ գործատուների` փոխհատուցում ստանալու համար: