Անսովոր տաք եղանակ է գրանցվել Չեխիայում երկուշաբթի օրը՝ սահմանելով 33 ջերաստիճանային ռեկորդներ,- տեղեկացնում է Չեխիայի օդերևութաբանական ինստիտուտը:
Հիմնականում ջերմաչափի սանդղակը բարձրացել է երկրի կենտրոնական, հարավային և արևմտյան շրջաններում:
Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է կենտրոնում՝ 13,5 աստիճան տաքություն: Անցած ռեկորդը սահմանվել էր 2011 թ. և կազմել էր զրոյից 8,2 աստիճան բարձր:
Պրահայում ցերեկը 8 աստիճանից մի փոքր բարձր է եղել: Այսպիսով, մայրաքաղաքը չի կարողացել ջերմաստիճանի նոր ռեկորդ սահմանել,- տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:










































