Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, թե ինչու է լքել ՊՍԺ-ն.
«Թիմը գլխավորելու երկրորդ մրցաշրջանում հասկացա, որ ինչ-որ բան այն չէ: Մենք գլխավորում էինք մրցաշարային աղյուսակը, սակայն ես վստահ չէի, որ ճիշտ ուղով ենք ընթանում: Ես որոշեցի հեռանալ, քանի որ ակումբի ղեկավարության հետ շփումը չէր ստացվում: 2013 թվականի մարտի 1-ին հայտնեցի, որ ցանկանում եմ հեռանալ ակումբից: Մինչ այդ ոչ մի ակումբի հետ բանակցություններ չեմ վարել, նույնիսկ «Ռեալ Մադրիդ»-ի հետ:
Իմ գործերը ՊՍԺ-ում լավ էին ընթանում: Թիմը նվաճել էր առաջնության չեմպիոնի կոչումը, սակայն ղեկավարությունը դժգոհ էր արդյունքներից: Նրանք ցանկանում էին շատ կարճ ժամանակում հաջողության հասնել Չեմպիոնների Լիգայում: Պետք է հասկանալ, որ քիչ ժամանակահատվածում մեծ հաջությունների չես կարող հասնել»-,ասել է Անչելոտին:






































