Հանցագործները Գվատեմալայում յոթ մարդ են սպանել: Զոհերի թվում են եղել կառավարական ենթակառուցվածքներում ծառայող երկու կին: Բոլոր սպանվածների մարմինները դրել են երկու ավտոմեքենաների մեջ, բենզին լցրել և այրել:
Գվետեմալայի ՆԳ նախարարության տվյալներով, սպանվել են Չիկիմուլա դեպարտամենտի դատախազը և Էլ-Պրոգրեսո սոցիալական աշխատանքների դեպարտամենտի քարտուղարության ղեկավարը:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ սպանությունից առաջ զոհերից մեկը կարողացել է զանգահարել իր հարազատներին և տեղեկացնել, որ անհայտ մարդիկ իրենց ավտոմեքենաներով տանում են:
Հանցագործության պատճառները դեռ հայտնի չեն, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: Սակայն հայտնի է, որ Գվատեմալայում ակտիվ գործում է թմրանյութերի վաճառքով զբաղող միջազգային ցանցը, որը անօրինական ապրանք է ուղարկում Մեքսիկայով դեպի ԱՄՆ:










































