«Շալկե»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն նշել է, որ գերմանական թիմի մասնակցությամբ բազմաթիվ խաղեր է դիտել վերջին օրերի ընթացքում: Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ին իտալացի մասնագետը մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ժամկետով պայմանագիր է ստորագրել «Շալկե»-ի հետ:
«Գելզենկիրխեն գալու պահից ուսումնասիրում եմ «Շալկե»-ի մասնակցությամբ խաղերի տեսանյութերը: Վերջին 24 ժամերի ընթացքում ես շատ եմ ֆուտբոլ դիտել:Աշխատելու եմ գերազանց թիմի հետ, որը հարձակվողական մեծ ներուժ ունի: Սակայն վերջին խաղերում «Շալկե»-ն խնդիրներ ուներ պաշտպանության գծում:
Վստահ եմ, որ դեռ կուրախացնենք երկրպագուներին և գերազանց ֆուտբոլ կցուցադրենք: Կգտնենք հավասարակշռությունը: Պաշտպանության գծում վստահ ելույթը հարձակման գծի հաջող ելույթի գրավականն է»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է դի Մատեոյի խոսքերը:








































