Չինաստանի մայրաքաղաք Պեկինի իշխանությունները բնակչությանը պաշտոնապես նախազգուշացրել են օդի որակի վատթարացման մասին, ինչը վտանգավոր է մարդկանց առողջության համար: Հայտարարված է օդի աղտոտման «դեղին» մակարդակ՝ վտանգավորությամբ երրորդը «կարմիրից» հետո: Այս մասին գրում է TASS-ը:
Պեկինի իշխանությունները մայրաքաղաքի բնակիչներին, հատկապես տարեցներին և երեխաներին խորհուրդ են տալիս պաշտպանիչ դիմակներ կրել և հազվադեպ դուրս գալ փողոց: Ուսումնական հաստատություններին կարգադրվել է խուսափել դպրոցի շենքից դուրս դպրոցականների մասնակցությամբ միջոցառումներից և նվազեցնել ֆիզկուլտուրայի պարապմունքները:








































