Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման կոչ է արել իր համաքաղաքացիներին աղոթել Նոբելյան խաղաղության մրցանակակիր, ՀԱՀ-ի նախկին նախագահ, 94-ամյա Նելսոն Մանդելայի առողջության համար, ով արդեն 2 շաբաթ է թոքերի ինֆեկցիայով գտնվում է հիվանդանոցում:
Վերջին օրերին երկրի բնակիչները ավելի շատ են անհանգստություն արտահայտում Մանդելայի առողջության վերաբերյալ:
Դեկտեմբերի 15-ին Մանդելային կատարել են լեղապարկի քարի հեռացման վիրահատություն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ թոքերի ինֆեկցիան թույլ չի տալիս բժիշկներին հետագա բուժումը տնային պայմաններում իրականացնել: