Նիկոլ Շերզինգերը շարունակում է համագործակցել հագուստի Missguided առցանց խանութի հետ և ներկայացնում է իր հեղինակած հագուստի նոր հավաքածուն, որն արդեն թվով երկորդն է: Առաջինը վաճառքի է թողարկվել ուղիղ կես տարի առաջ, գրում է Spletnik.ru-ն:
Հավաքածուն բաղկացած է 35 հագուստներից, որոնք արված են ինչպես Նիկոլի ոճով, այնպես էլ սեզոնի տենդենցներով:
Գերակայող գույները սևն ու սպիտակն են, չնայած կան նաև մետաղական փայլով հագուստներ: Հագուստների գները չեն անցնում 50 ֆունտը:
Գովազդային արշավի համար Նիկլոն անձամբ փորձել է սեփական աշխատանքները, որոնք նրա վրա անթերի տեսք ունեն:



















































