Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը չի ընդունել փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Լյանկեի հրաժարականը, ով այսօր համապատասխան կարգով ներկայացրել է իր դիմումը: Մամլո ասուլիսի ժամանակ կառավարության ղեկավարն ասել է, որ հանդիպել է Լյանկեի հետ և կտրականապես մերժել է նրա հրաժարականի դիմումը: Ֆիլատն ընդգծել է, որ Լյանկեն լավ արտգործնախարար է, և նրա մասնագիտական կարողությունը բարձր է գնահատվում միջազգային մակարդակում, վերջին 3 տարիների ընթացքում: Մոլդովայի արտաքին քաղաքականությունն այն ոլորտներից էր, որտեղ գրանցվել են զգալի և անվիճելի ձեռքբերումներ:
Մոլդովայի վարչապետը նաև ասել է, որ իրենց չի հաջողվել ԵՄ երկրների հետ այցագրային (վիզային) ռեժիմի դյուրացման անցնել՝ արտաքին և ներքին օբյեկտիվ պատճառներից ելնելով:
Փոխվարչապետն իր հրաժարականը մեկնաբանում է հրապարակային արված հայտարարությունների կատարման անհրաժեշտությամբ, որը նա չի կարողացել իրականացնել: Նա հայտարարել էր, որ եթե մինչև 2013թ-ի հունվար չկարողանա ԵՄ երկրների հետ վերացնել այցագրային (վիզային) ռեժիմը, ապա հրաժարական կներկայացնի:





































