Փիթեր Ջին Էրնանդեսը, ով հանրության ավելի հայտնի է որպես Բրունո Մարս, ծնվել է 1985թ. հոկտեմբերի 8-ին Վայկիկիում՝ ֆիլիպինցի հրեայի և պուերտոռիկուհու երաժշտական ընտանիքում: Բրունոն եղբայր և չորս քույրեր ունի, գրում է elle.ru-ն:
Տղան արդե հինգ տարեկանում ընտանեկան The Love Notes խմբի լիիրավ անդամ էր: Հետագայում նա իր սեփական խումբը՝ The School Boys-ը հավաքեց:

Բրունոն ոչ միայն տաղանդավոր երգիչ, երգահան և երաժշտական պրոդյուսեր է, այլև՝ մուլտիգործիքավորող, ով վարպետորեն տիրապետում է ստեղնաշարին, հարվածային գործիքներին և կիթառին:
Բրունո Մարսի դեբյուտային ալբոմը՝ Doo-Wops & Hooligans-ը թողարկվել է 2010թ. հոկտեմբերին, որի Just the Way You Are սինգլը նույն տարվա հունիսին գլխավորել է Billboard Hot 100-ը:
Բրունոն 2011թ. «Գրեմմի» 53-րդ մրցանակաբաշխությանը արժանացել է «Տղամարդկանց լավագույն փոփ կատարում» մրցանակին, իսկ 2014թ. ստացել է «Լավագույն փոփ ալբոմ» մրցանակը:
Իր հասակի համար՝ 165սմ, նա MTV Movie Awards 2009-ին արժանացել է «Ամենակարճահասակ աստղ» մրցանակին:

Հայտնի դառնալուց առաջ Մարսը հանդիպել է պարուհի և դերասանուհի Շանել Մալվարի հետ: Նրանից բաժանվելուց հետո տաբլոիդները տարբեր ժամանակահատվածներում որպես Բրունոյի սիրելիներ ներկայացրել են մոդել Յուլիա Լուկաշկինայի, Ռիտա Օրայի մասին:
Իսկ 2011թ. ամռանը համացանցում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Բրունոն հանդիպում է պուերտոռիկուհի մոդել և դերասանուհի Ջեսիկա Քեյբանի հետ: Լուրերի համաձայն՝ նրանք այժմ էլ են միասին, իսկ Ջեսիկան արդեն տեղափոխվել է Հոլիվուդյան բլուրներում գտնվող Բրունոյի տուն:









































