Բրազիլական «Սան Պաուլու»-ի կիսապաշտպան Կական, ով նորից հրավիրվել է Բրազիլիայի ազգային հավաքական, վստահ է, որ 2010 թվականի համեմատմամբ` մեծ առաջընթաց է գրանցել, տեղեկացնում է Goal.com-ը:
«Այժմ ես ավելի լավ մարզավիճակում եմ գտնվում: Դարձել եմ ավելի փորձառու և ավելի լավ եմ տեսնում խաղադաշտը:
Ստացա հրավեր այն ժամանակ, երբ լավ հանդես եկա «Սան Պաուլու»-ի կազմում»,- հայտարարել է բրազիլացին:
Հավելենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականն առաջիկա օրերին հանդես կգա Ճապոնիայի և Բոսնիայի ընտրանիների դեմ:






































