Աֆրիկյան Տանզանիայում որսագողերի ծուղակն ընկած երիտասարդ առյուծը սատկելիս է եղել. վզկապը տարեցտարի գնալով ավելի է մտել կենդանու պարանոցը: 3 տարի շարունակ ազգային պարկի աշխատակիցները փորձել են բռնել ու ազատել կենդանիների արքային, հայտնում է fedpost.ru-ն:
Այնչափ, որչափ կենդանին մեծացել է, վզկապն ավելի է նեղացել նրա համար:
Կենդանուն փրկելու փորձերը բազմիցս ձախողվել են. փրկարարներն ասել են, որ չեն կարողանում մարդկանցից թաքնվող առյուծին բռնել: Պարկի ղեկավարությունն ավելացրել է տարածքը հսկող մեքենաների թիվը:
77 հսկիչ 3200 քմ տարածքով մեկ փնտրել է՝ հուսալով գտնել վիրավոր կենդանուն: Կարողացել են գտնել կենդանուն, իսկ բժիշկներն արագորեն կտրել են վզկապը:
«Երբ մենք գտանք առյուծին՝ նա կյանքի ու մահվան սահմանագծին էր. ծանր էր շնչում և ուտում: Ամենահետաքրքիրն այն է, որ նրա ցեղակիցները չեն սպանել իրենց հիվանդ եղբորը, այլ նրա համար որսի միս են բերել: Սա միասնական ընտանիքի հրաշալի օրինակ է»,- զգացմունքային կերպով պատմել է պարկի տնօրեն Ուիլյամ Մվակիլեման:
Վերջերս ազգային պարկի աշխատակիցեներին հաջողվել է լուսանկարել առյուծին. նա ապաքինվում է:









































