Իտալական «Ինտեր»-ի ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիի գրանցած արդյունքերից և պատրաստվում է ակումբում մարզչական փոփոխություն կատարել:
Էրիկ Տոխիրի ցուցակում այժմ կա երեք մասնագետ, որոնք կարող են գլխավորել «Ինտեր»-ը: Նրանք են Լուչիանո Սպալետին, Ռոբերտո Մանչինին ու Կլարենս Զեդորֆը:
Նշվում է, որ եթե «Ինտեր»-ը պարտվի Ա Սերիայի 7-րդ տուրում կայանալիք «Նապոլի»-ի հետ հանդիպումը, ապա Մացարիի հեռացումը անխուսափելի կլինի:









































