Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կրկին հայտարարել է, որ Բիշքեկում միջազգային օդանավակայանը պետք է դառնա բացառապես քաղաքացիական օբյեկտ:
Աթամբաևը երկուշաբթի մեծ մամլո ասուլիս է անցկացրել իր նախագահության առաջին տարվա օրինակով՝ պատասխանելով տեղի և օտարերկրյա լրատվամիջոցների հարցերին:
«Ռազմական ներկայությունը «Մանաս» օդանավակայանում չպետք է լինի, դա իմ սկզբունքային դիրքորոշումն է»,- ասել է նա: ԱՄՆ-ի ավիաբազան ավելի ուշ անվանվել էր Տրանզիտային փոխանցումների կենտրոն և ստեղծվել է Բիշքեկի «Մանաս» օդանավակայանում 2001թ-ին:
Ղրղըզստանում ԱՄՆ-ի ավիաբազայի տեղակայման վերաբերյալ պայմանագիրը գործում է մինչև 2014թ.: Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը բազմիցս հայտարարել է, որ հանրապետությունը ոչ մի դեպքում չի երկարաձգելու արտերկրյա զինվորականների առկայությունն իր քաղաքացիական օդանավակայանում:
Նա նշել է, որ չի վախենում թմրաթրաֆիկի ուժեղացումից Աֆղանստանից ամերիկյան զինվորականների հեռանալուց հետո:
Աթամբաևը նշել է, որ Ղրղըզստանը մտադիր է ամրացնել իր դիրքերը, որպեսզի թույլ չտա Աֆղանստանից գրոհայինների ներթափանցումը:








































