Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հետնորդները նրա ստեղծած 38 նկար են առաջարկում որպես ժառանգության հարկ, հայտնում է BBC-ն: Չերչիլի թոռնուհու խոսքով՝ «մենք ուզում ենք բրիտանական թանգարաններին տրամադրել պապիկի աշխատանքները, որպեսզի դրանք համապատասխան տեղ զբաղեցնեն ազգային ժառանգության շարքում»:
Նկարները պատկանել են Չերչիլի կրտսեր դստերը՝ լեդի Մերի Սոամսին, որը մահացել է անցած մայիսին 91 տարեկանում:
Նա կտակ է թողել, որի համաձայն՝ իր հոր նկարները պետք է փոխանցվեն Բրիտանիայի ժողովրդին:
Հիմա նրա ժառանգները փորձում են այդ պարգևը որպես ժառանգության հարկ տալ:
Կառավարությունը պետք է այդ առաջարկին պատասխանի տարեվերջին, նշում է BBC-ն:








































