Ամերիկացի կոմպոզիտոր և հեղինակ-կատարող Էլիոթ Սմիթի մասին Heaven Adores You (Դրախտը երկրպագում է քեզ) վավերագրական ֆիլմի ստեղծողները պատմել են, որ նկարահանումների գործընթացում հայտնաբերել են երաժշտի անհայտ երգ, որը նա կատարել է 14 տարեկանում, և որը չի հրապարակել: Ocean ստեղծագործությունը ներկայացրել է Սմիթի ընկեր Քևին Մոյերը, երբ ֆիլմի մասին զրուցել է Portland Radio Project ստուդիայում: NME պարբերականի փոխանցմամբ՝ ֆիլմի սաուդթրեքում այն չի ընդգրկվել:
Մոյերի խոսքով՝ դա առաջին երգերից մեկն է, որոնց համար Էլիոթը գրել է և՛ երաժշտությունը, և՛ տեքստը: Թրեքը ստեղծվել է 1984 թվականին, տեխասցի ընկերների հետ՝ Ամհերսթից Փորթլենդ տեղափոխվելուց առաջ:
Նա ստեղծագործելիս ամենից հաճախ կիրառել է կիթառ, սակայն լավ նվագել դաշնամուր, կլառնետ, բաս-կիթառ, հարվածային գործիքներ: Նա 7 ալբոմ է թողարկել: Մահացել է չպարզված հանգամանքներում: Վարկած կա, որ երաժիշտը վերջ է դրել իր կյանքին:








































