Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Կճոյանի և Տիգրան Սարգսյանի անունները գրել է, որ իրեն հովանավորեն. Փայլակ Հայրապետյանն ու Սուքիասյանն առերեսվել են

Գործարար Փայլակ Հայրապետյանն ու նրան սնանկացման եզրին հասցրած Աշոտ Սուքիասյանն առերեսվել են դեռևս մի քանի օր առաջ, ընդ որում՝ ոչ առաջին անգամ: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը՝ հավելելով, որ ինքը պարզապես չէր ցանկանում, որ այդ մասին բարձրաձայնվի, քանի որ, իր խոսքով, հոգնել է այս ամենից:

«Առերեսման ժամանակ ես նրան հարցեր տվեցի, թե ինչ հիմքերի վրա է բանկը բիզնես պլան գրել, ինչի համար են այդքան հսկայական գգումարներ տրամադրել առանց հիմքի: Ես նրան նաև հարցրի Կճոյանից ու Տիգրան Սարգսյանից, իրենց անուններով օֆշորում բացված երեք ձեռնարկություններից, դրանց հաշվին ուղարկված փողերից: Աշոտն ասաց, որ Կճոյանի և Տիգրան Սարգսյանի անունները, այո, ինքն է գրել, որպեսզի իրեն հովանավորեն:

Փաստորեն, մեր վարչապետն ու հոգևոր հայրը հովանավորել են Աշոտի նման գողերին»,- մեզ հետ զրույցում ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ Աշոտ Սուքիասյանը բացարձակապես չի հերքել վերը նշված անձանցից ստացած հովանավորության մասին:

Հայրապետյանը նաև հարցրել է՝ ընկերությունները օֆշորային գոտում գրանցելուց Տիգրան Սարգսյանն ու Կճոյանն անձա՞մբ են ստորագրել և տվել իրենց համաձայնությունը: Սուքիասյանը, սակայն, պատասխանել է, որ դա ինքն անձամբ է արել, և նրանք կապ չունեն գրանցման հետ: «Բայց սուտ է ասում, սուտ է խոսում: Բայց ավել բան ես չեմ էլ ակնկալում: Եթե Աշոտն ասում է, որ նրանց անունները գրել է այդ ընկերություններում, որ նրանք իրեն հովանավորեն, ապա դրանից այն կողմ մնացածն արդեն կարևոր չէ: Ամեն ինչ շատ պարզ է»,- ասաց Փ. Հայրապետյանը:

Առերեսման ժամանակ Հայրապետյանը նաև հետաքրքրվել է, թե ինչի վրա է ծախսվել «Ամերիաբանկի» տրամադրած վարկը, որը տրվել էր իր ունեցվածքի գրավադրման արդյունքում: Սուքիասյանը, սակայն, նշել է, որ ինքն այդ գումարը չի ծախսել, «իրեն քցել են»:

Հայրապետյանը նշեց, որ դեռ հայտնի չէ, թե գործն ինչ ընթացքով կգնա: «Մարդկանց են քննում, բանկ են գնում, հարցեր են պարզվում: Դեռ չգիտեմ՝ ինչ կլինի: Պարզապես հոգնել եմ էս խուլիգանների անմարդկային վերաբերմունքի ձեռը: Սա պետությո՞ւն է, թե՞ ինչ»,- ասաց նա:

Նշենք, որ Օֆշորային սկանդալի հիման վրա հարուցված քրեական գործը քննում է ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունը: Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության (Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներ օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Սուքիասյանը, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում:

 

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում