Sunday, 07 06 2026
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Գյումրիում իր մասով Գիզիրյանն է դրության տերը, իսկ մյուս մասով` Ղուկասյանը

Որոշ աղբյուրների փոխանցմամբ, Գյումրիի կենտրոնական հրապարակում օրերս պիտի իրար հետ հաշիվներ պարզեին ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի ու Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդիները, և գյումրեցիները մտավախություն են ունեցել, որ օրը ցերեկով հերթական փոխհրաձգություն կլիներ, սակայն միջադեպը կանխել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Նախատեսված հանդիպումից ընդամենը 10 րոպե առաջ բանակցելու նպատակով նա մարզպետարան է հրավիրել երկու կողմերին: Ուստիև զրուցեցինք Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ` պարզելու, թե ինչպե՞ս է նրան հաջողվել կանխել սպասվելիք միջադեպը:


– Պարոն Գիզիրյան, Ձեզ ինչպե՞ս հաջողվեց կանխել միջադեպը և հաշտեցնել կողմերին:


– Նման բան չի եղել, որ կողմերը ցանկանան Գյումրիի կենտրոնական հրապարակում հաշիվներ պարզել, և ես նրանց հրավիրեմ ինձ մոտ ու փորձեմ հաշտեցնել: Ավելին, որքանով ես եմ տեղեկացված, Վարդան Ղուկասյանի որդին գտնվում է արտասահմանում: Նույնիսկ արդեն հայտարարություն եմ տարածել, որ նման բան չկա և չի եղել: Կամ ես ինչո՞ւ նրանց պետք է հրավիրեի ինձ մոտ: Նման բան չկա և չի կարող լինել: Ավելին` այդ օրը նախագահը այցելել էր Շիրակի մարզ, և ես նախագահի հետ եմ եղել: Հետևաբար այսքանից ավել այդ թեմայի շուրջ զրուցելը նպատակահարմար չեմ համարում:


– Եթե այդ ամենը իրականությանը չի համապատասխանում, ապա որտեղի՞ց է նման տեղեկության արտահոսքը:


– Ես ի՞նչ իմանամ: Դա արդեն ինֆորմացիա տարածողից պետք է հետաքրքրվեք, թե ինչ նպատակներ է հետապնդում` նման ինֆորմացիա տարածելով: Ես միայն կարող եմ վստահեցնել, որ նման բան չի եղել, հետևաբար ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում:


– Այս դեպքում հետևողական լինելո՞ւ եք, որ կեղծ ինֆորմացիա տարածողը հայտնաբերվի և պատասխանատվության ենթարկվի, որովհետև նա նաև Ձեր և մյուս պաշտոնյաների բարի համբավը արատավորելու փորձ է կատարել:


– Ես ինչ հետևողական լինեմ, որ նման բան չի եղել: Ոչ, ես ոչինչ չեմ ձեռնարկելու: Իսկ մյուս հարցերը դա արդեն իրավապահ համակարգի խնդիրն է, և նրանք պետք է զբաղվեն դրանով:


– Միջադեպից դուրս Գյումրին քրեականացված քաղաք է, և հիմնականում պաշտոնյաների որդիների հետ են նման միջադեպեր կատարվում: Դա Գյումրիի առանձնահատկությո՞ւնն է: Կարելի՞ է ասել դա նրանից է, որ Վարդան Ղուկասյանը սերտ հարաբերությունների մեջ է քրեական աշխարհի հետ, թե՞ այլ պատճառներ կան:


– Ես համաձայն չեմ, որ Գյումրին քրեական հանցագործություններով է հայտնի: Գյումրիում նման խնդիրներ չկան:


– Բոլորովին վերջերս Վարդան Ղուկասյանի որդու հետ կապված նոր միջադեպ արձանագրվեց: Մի՞թե սա վերը նշվածի ապացուցը չէ կամ այդ դեպքերից մեկը չէ:


– Ես նման դեպքերի ծանոթ չեմ: Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում,:


– Մի ժամանակ ասում էին, որ Ձեր և Վարդան Ղուկասյանի հարաբերությունները լարված են: Այսօր դրության տերը Գյումրիում ո՞վ է:


– (Ծիծաղում է) Ի՞նչ է նշանակում, թե իմ ու Վարդան Ղուկասյանի հարաբերությունները լարված են: Նման բան չկա: Կամ ի՞նչ է նշանակում` ով է դրության տերը: Մենք յուրաքանչյուրս ունենք մեր պարտականությունները, և յուրաքանչյուրս մեր մասով պատասխանատու ենք: Այնպես որ` Գյումրիում ամեն ինչ նորմալ է, և քաղաքը զարգանում է իր բնականոն հունով:


– Ձեր անձի շուրջ մի շարք լեգենդներ կան` կապված ձեր բիզնեսների և իրավապահ համակարգում ձեր գործունեության հետ: Մի քանի տարի է, որ դուրս եք եկել ոստիկանական համակարգից: Կողքից հետևելով ոստիկանության գործունեությանը` ինչպե՞ս եք գնահատում նրանց աշխատանքը: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության դեպքում, եթե ձեզ առաջարկեն նրա պաշտոնը` կհամաձայնե՞ք:


– Ոստիկանության ներկայիս գործունեութունը շատ լավ եմ գնահատում: Ոստիկանությունը իր առաջ դրված խնդիրները կատարում է: Ինչ վերաբերում է պաշտոնանկությանը, դա ինչ հարց է, որ ինձ եք տալիս, այդ հարցով դիմեք իրավապահ համակարգին:


– Իսկ այդ պաշտոնը ձեզ առաջարկելու պահո՞վ:


– Ես նման հարցերի չեմ պատասխանում:


– «Գլենդել Հիլզի» կողմից իրականացված շինարարական աշխատանքներից հետո, երբ Սերժ Սարգսյանը այցելեց շահագործված շենք, նրա այցից հետո առաստաղը քանդվեց տանտերերի վրա: Այս շաբաթ Սերժ Սարգսյանը կրկին այցելեց Շիրակի մարզ և կարծես գոհ էր շինարարական աշխատանքներից: Կարելի՞ է ասել, որ շինարարական աշխատանքների հետ կապված թերությունները վերացվել են:


– Իհարկե: Շինարարական աշխատանքներն օր օրի որակապես ավելի են կատարելագործվում, հետևաբար նման խնդիրները առաջիկայում չեն կրկնվի: Դրանք արդեն անցյալում են: Նորից եմ կրկնում, որ շինարարական աշխատանքների որակը օր օրի կատարելագործվում է:


– Այն ուշադրությունը և ծախսերը, որը այսօր կառավարությունը և իշխանությունը կատարում են աղետի գոտու վերականգնման համար` Ձեզ, որպես մարզպետի, բավարարո՞ւմ են:


– Եկեք չասենք աղետի գոտի: Գյումրին արդեն աղետի գոտի չէ, այլ մի քաղաք, որը գտնվում է շինարարական աշխատանքների փուլում: Աղետի գոտի ասվածը այսօր արդեն չափազանցված կլինի: Իսկ կառավարության և իշխանության ծրագրերն ու իրականցված ծախսերը այս ուղղությամբ, բնականաբար, բավարարում են: Այսօր Գյումրիում առկա նոր շենքերը և իրականացվող շինարարությունը այդ ծրագրերի և ծախսերի արդյունքներն են:


– Այնուամենայնիվ, այդ ծրագրերի և ծախսերի ընթացքում իրականացվող աշխատանքները երկար տարիներ է, ինչ ընթացքի մեջ են: Դրանք ե՞րբ ավարտին կհասցվեն կամ կհասցվե՞ն, թե՞ ոչ:


– Իհարկե, սկսված ցանկացած աշխատանք ունի իր տրամաբանական ավարտը, որը որոշ դեպքերում երկար է տևում, որոշ դեպքերում` կարճ: Այս դեպքում այն խնդիրը, որը մենք ունեինք երկար տարիների աշխատանք էր պահանջում: Սակայն, ամենայն հավանականությամբ, այս ամբողջ աշխատանքները մինչև տարվա վերջ իրենց տրամաբանական ավարտին կհասցվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում