Մադրիդի «Ռեալ»-ի մարզաբազայում տեղի է ունեցել ընկերական հանդիպում, որում ակումբի բուժանձնակազմն ու մարզչական ամբողջ կազմը խաղացել են «Ռեալ»-ի գործունեությունը լուսաբանող լրագրողների հետ:
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդիպումը սկսել է որպես դարպասապահ, իսկ երկրորդ խաղակեսում խաղացել է հարձակվողի դիրքում: «Ռեալ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 60 րոպե տևած հանդիպումն ավարտվել է լրագրողների հաղթանակով` 3:2 հաշվով:










































