Գերմանիայի արևմուտքում` Վիտլիխ քաղաքում, 47-ամյա հոգեպես անառողջ տղամարդը պատարագի ժամանակ մաչետեն ձեռքին ներխուժել է Սուրբ Մարկոսի եկեղեցի և սպառնալով հոգևորականին` նրանից պահանջել 1 մլն եվրո:
Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Նա սպառնալիքներ նետելուց հետո մաչետեով հարվածել է խորանին: Երբ հոգևորականը գրանցել է հարձակվողի բանկային համարը, նա հեռացել է եկեղեցուց: Սակայն հավատացյալներից մեկը հետևել է վերջինիս ու զանգահարել ոստիկանություն:
Ոստիկանները ձերբակալել են տղամարդուն և նրան տարել հոգեբուժարան:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին, սակայն ԶԼՄ-ները միայն այժմ են իմացել այդ մասին: