Սուրբ Ծնունդը, որը Եվրոպայում տոնում են դեկտեմբերի 25-ին, դեռևս չի սկսվել, իսկ գերմանացիներն արդեն որոշել են, թե ինչ կարելի է անել ոչ պետքական նվերների հետ: Գերմանիայի բնակիչները խոստովանում են, որ չնայած դեռ նվերներ չեն ստացել, սակայն պատրաստ են վաճառել այն անակնկալները, որոնք իրենց սրտով չեն լինի:
Գերմանիայի մի քանի միլիոն քաղաքացիներ հայտարարել են, որ կվաճառեն բոլոր Սուրբծննդյան նվերները, որոնք այս կամ այն պատճառով իրենց դուր չեն գա:
Westdeutsche Allgemeine Zeitung թերթը հրապարակել է Bitkom ընկերության անցկացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ գերմանացիներն ամբողջ մոլորակի ամենապրագմատիկ և խնայող ժողովուրդներից են: Հարցման մասնակիցների 42%-ը խոստովանել է, որ առանց ափսոսալու կվաճառեն բոլոր նվերները: Հետաքրքիր է, որ նման որոշում կայացվել էր դեռևս տոնից առաջ, որը Գերմանիայում նշում են դեկտեմբերի 25-ին:
Գերմանացիների մի մասն էլ ասել է, որ ոչ պետքական իրերը կվերադարձնեն խանութներ: Դա անելն այդքան էլ դժվար չէ, քանի որ գերմանացիների մեծ մասը նվերներըհանձնում են կտրոնների հետ: Հարկ է նշել , որ հարցման մասնակիցների մի մասն էլ պատրաստվում է ոչ պետքական նվերները վաճառել համացանցով աճուրդի միջոցով:
Հարցման մասնակիցների 5%-ը հայտնել է, որ ոչ պետքական անակնկալները կնվիրեն նրանց, որոնց դա պետք կգա: Գերմանացիների 15% էլ կպահի այն ամենը, ինչ ստացել է Սուրբ ծննդի կապակցությամբ, նույնիսկ եթե դրանք լինեն ոչ պետքական նվերներ:
Վերջին հարցումները ցույց են տվել , որ 2012 թ. Սուրբ Ծնունդի ամենատարածված շնորհավորանքները կդառնան նվեր քարտերը և սերտիֆիկատները: Երկրոդ տեղում են գտնվում գրքերը, որոնք առաջ են անցել մանկական խաղալիքներից և հագուստից:









































