Ֆուտբոլի հայտնի գործակալ Վլադիմիր Աբրամովն իր կարծիքն է հայտնել ԱՊՀ առաջնության ստեղծման վերաբերյալ:
«Եկե´ք այնպիսի լիգա ստեղծենք, որ մեր երկրպագուները, դիտելով խաղերը, մոռանան եվրոպական գրանդների խաղերի մասին, որպեսզի նրանց համար հետաքրքիր լինի դիտել մեր ֆուտբոլը:
Կարևոր է այնպիսի առաջնություն կազմակերպել, որ մարզադաշտերի տրիբունաները լեփ-լեցուն լինեն երկրպագուներով»,- Աբրամովի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները:








































