Հայաստանում առաջին անգամ իրականացվում է «Երաժշտական երկխոսություն Մետաքսի ճանապարհին» փառատոնը, որի մեկնարկը տեղի կունենա վաղը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Ծրագրի հեղինակը և գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը: Նրա խոսքով՝ մեր երկիրը նույնպես Մետաքսի ճանապարհի երկրներից մեկն է: «Մեծ ցանկություն կար մեր ժողովրդին ներկայացնել տարբեր երկրներին»,- ասաց նա:
Մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանի խոսքով՝ մենք ազգային երաժշտության պրոպագանդման և տարածման խնդիր ունենք: Մենք ունենք դասական երաժշտություն, որ ամբողջ աշխարհը ճանաչում է, ունենք անվանի երաժիշտներ տարբեր բնագավառներում, բայց մենք խնդիր ունենք ազգային ավանդական նվագարանային երաժշտությունը տարածելու:
Փառատոնին մասնակցում է 12 երկիր՝ Հնդկաստան, Չինաստան, Հայաստան, Ղազախստան, Իրան, Հորդանան, Հունգարիա և այլն:
Ավելին՝ տեսանյութում: