Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրության հանձնաժողովը չանդրադարձավ մրցութային խախտումներին

Երեկ սկսվեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի մրցույթի հարցազրույցի փուլը, և մրցութային հանձնաժողովը հարցազրույց անցկացրեց հինգ թեկնածուների՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, հայտնի իրավապաշտպան Արա Ղազարյանի, գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանի, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանի ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանի հետ: Նախատեսված էր, որ երեկ պետք է հարցազրույց անցկացվեր նաև հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանի հետ, բայց վերջինս խնդրեց հետաձգել այն: Հարցազրույցը կշարունակվի այսօր` ժամը 12:00-ին, և առաջին հարցազրույցը կանցկացվի Վ. Գրիգորյանի հետ, որից հետո դեռ վեց թեկնածուներ էլ կան:

Ի դեպ, թեկնածուներից մեկը՝ Հակոբ Ղարախանյանը չմասնակցեց հարցազրույցին: Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Միքայել Մինասյանի հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ չի մասնակցելու, ու այդպիսով նրա թեկնածությունը դուրս եկավ: Հ. Ղարախանյանը, հիշեցնենք, մարտի 1-ի գործով քննչական խմբի անդամ էր, և ասուլիսներից մեկում հենց նա է բարձրաձայնել այն վարկածը, թե ընդդիմության ներկայացուցիչները նեյրոլինգվիստիկ հնարքներ են կիրառել հանրահավաքների մասնակիցների նկատմամբ: Իսկ այս պահի դրությամբ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնի համար պայքարում են 12 թեկնածուներ:

Նշենք, որ այս մրցույթի ընթացքին հետևող «Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն անցած շաբաթ հայտարարություն էր տարածել, որի համաձայն 12 թեկնածուներից երեքի՝ Արմեն Հարությունյանի, Նելիկ Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի փաստաթղթերը սահմանված ժամկետից՝ սեպտեմբերի 24-ի ժամը 18:00-ից ուշ են մուտքագրվել Արդարադատության նախարարություն: Օրինակ` Ա. Հարությունյանի դիմումը մուտքագրվել է 18:45-ին: Հետաքրքիրն այն է, որ Ա. Հարությունյանը իր դիմումը ուղարկել է սեպտեմբերի 23-ին Արդարադատության նախարարությունից քիչ հեռու գտնվող և այդ գերատեսչությանը սպասարկող փոստային բաժանմունքից: Այսինքն` նա ընդհուպ մոտեցել է նախարարությանը, բայց գերադասել է իր դիմումը փոստով ուղարկել, որն էլ տեղ է հասել 45 րոպե ուշացումով: Ա. Հարությունյանը, սակայն, երեկ հարցազրույցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը չի ուշացրել և իր փաստաթղթերը սահմանված ժամկետում է տվել: Իսկ մրցութային հանձնաժողովն ընդհանրապես չանդրադարձավ այդ հանգամանքին:

Ի դեպ, նա հերքել է նաև այն խոսակցությունները, թե ինքը իշխանությունների ներկայացուցիչն է: Կարծիք կա, որ իշխանությունները նրան մի կերպ են համոզել, որ առաջադրվի: Եվ նրան առաջադրել են որպես ուժեղ թեկնածու իրենց համար անկանխատեսելի թեկնածուների հետ մրցակցելու համար: Ինքը՝ Ա. Հարությունյանն արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է միջազգային կառույցներում: Նա Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչն է և Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի պաշտոնակատարը: Այսինքն` բավականին բարձր աշխատավարձերով արդեն ՄԱԿ-ում է աշխատում և դժվար թե ցանկություն ունենա ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը լինել: Հատկապես, որ նա ՀՀ օմբուդսմեն է եղել բավականին դժվար շրջանում` 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ու ստիպված է եղել դրա հետ կապված զեկույցներ հրապարակել, և դժվար թե ցանկանա գնալ ՄԻԵԴ ու ՀՀ իշխանությունների շահեր պաշտպանել նույն Մարտի 1-ի գործով: Չէ՞ որ նման գործեր կան Եվրոպական դատարանում: Ուստի` ամենայն հավանականությամբ նրան համոզելով են բերել, որ իշխանությունների համար անցանկալի թեկնածու չհայտնվի հաղթողների շարքում:

Թեկնածուներից Ա. Ղազարյանը թեև հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով, բայց իշխանական կուլիսներում նրա մասին էլ կարծիք կա, թե պատահական թեկնածու չէ և նրան հովանավորում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Ինքը՝ Ա. Ղազարյանը երեկ լրագրողների հետ զրույցում սա անհիմն խոսակցություն համարեց և առաջարկեց ծանոթանալ իր անցած ուղուն: Իսկ ինչ վերաբերում է այս մրցույթին, ապա այստեղ ինքը որևէ խախտում չի նկատել, իր նկատմամբ էլ մրցութային հանձնաժողովը որևէ խտրականություն չի դրսևորել:

Ա. Ղազարյանը երեկ հարցազրույցի ժամանակ հայտարարեց, թե հասարակության մոտ դատարանների նկատմամբ սխալ վերաբերմունք կա: Նրա հարցազրույցից հետո փորձեցինք պարզել, թե ինչ է նկատի ունեցել, երբ նման հայտարարություն է արել: «Դատարանների նկատմամբ հանրությանը միակողմանի ինֆորմացիա է գնում, միայն վատ երևույթներ: Ընդհանրապես դատարանների նկատմամբ կա արհամարհական, վիրավորական վերաբերմունք: Դատարանների նկատմամբ դատավարության մասնակիցների կողմից մանիպուլյացիոն դաշտը շատ մեծ է, ընդհանուր աղավաղված է դատարան ընկալումը հասարակության կողմից: Մի կողմից դատարանները չեն արդարացրել հանրության հույսը, մյուս կողմից` դեռ չունենք դատարանների հետ շփվելու հատուկ մշակույթ»,- ասաց Ա. Ղազարյանը:

Գուցե ճի՞շտ է հանրության այդ որոշումը, չէ՞ որ դատարանները բազում անարդար վճիռներ են կայացնում հանրության նկատմամբ, և դրանց մի մասը հրապարակային են դառնում: «Չի կարող արդարացված լինել, երբ փաստաբանը դատավորի ամբիոնից ճառ է արտասանում, նույնիսկ եթե այդ պահին վիրավորված է, հաջորդ օրը պետք է ներողություն խնդրի, որովհետև հանրային հարաբերություններ են: Իսկ անարդար որոշման դեպքում քննադատում ես դատարանին և անցնում ես առաջ: Բայց անձնական վերաբերմունք ցուցաբերելը, դիտմամբ դատական նիստերին չներկայանալը, բազմաթիվ մանիպուլյացիոն երևույթներով դատական նիստը հետաձգելը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է»,- պատասխանեց Ա. Ղազարյանը:

Դատարանների վերաբերյալ Ա. Ղազարյանի այս գնահատականը այսօր կարող է բավականին տարօրինակ թվալ և կասկածելու տեղիք տալ, թե ինքն այդ համակարգի ղեկավարների հետ որոշակի հարաբերություններ ունի: Ամեն դեպքում, Ա. Ղազարյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն ակնկալում է լինել հարցազրույցի փուլը հաղթող երեք թեկնածուներից մեկը: Ավելացնենք նաև, որ հարցազրույցի ժամանակ մրցութային հանձնաժողովի անդամները ոլորտի հետ կապված որոշակի հացեր էին տալիս թեկնածուներին: Եվ բոլորովին էլ չի բացառվում, որ թեկնածուներից ոմանք նրանց միջոցով նախապես ծանոթ են եղել իրենց տրվելիք հարցերին ու պատրաստվել են դրանց: Եթե անգամ այս մրցույթում իշխանության ընտրյալները թույլ թեկնածուներ լինեն, ապա նրանց հրապարակային հարցազրույցին պատրաստելը դժվար չէ, նախապես կարող են ծանոթացնել պատասխաններին: Չէ՞ որ հանձնաժողովի բոլոր անդամները պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և այլոք: Այս առումով նրանք կրում են իշխանությունների ազդեցությունը և կփորձեն հաղթանակ ապահովել իշխանությունների համար ցանկալի թեկնածուներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում