Թուրքիան համաձայնվել է հանել ՆԱՏՕ-ի և Իսրայելի ոչ ռազմական համագործակցության վետոն: Այս մասին հայտնել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը` փոխանցում է rosbalt.ru-ն:
Միևնույն ժամանակ Թուրքիան մտադիր չէ Իսրայելին թույլ տալ ՆԱՏՕ-ի հետ համատեղ ռազմական օպերացիաներ իրականացնել: Թուրքիան կպահպանի իրավունքը՝ իսրայելցիներին թույլ չտալու իր տարածքում ցանկացած գործունեություն ծավալել:
ՆԱՏՕ-ի և Իսրայելի համագործակցությունը վերականգնելու որոշումն ընդունվել է դեկտեմբրի 4-ին դաշինքի անդամ երկրների՝ Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ` տեղեկացրել է աղբյուրը: Այդպիսի առաջարկով, իբր, Թուրքիային դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անձամբ:
Անկարան վետոն դրել էր 2010-ին:
Թուրքական Mavi Marmara նավի խուզարկության ժամանակ իսրայելական հատուկ ծառայությունները դիմադրության էին հանդիպել: Գրոհի հետևանքով սպանվել էր Թուրքիայի 9 քաղաքացի, մոտ 30-ը վիրավորվել էր: Վիրավորվել էր նաև մոտ 15 իսրայելցի զինվոր:
Այս միջադեպի պատճառով կտրուկ սրվել էին Թուրքիայի և Իսրայելի դիվանագիտական հարաբերությունները: Իսրայելական կողմը պաշտոնապես ներողություն չի խնդրել Թուրքիայից, ինչը պնդում է Անկարան:











































