Dior-ը կթողարկի իր պաշտամունքային բուրմունքի նոր տարբերակը՝ Hypnotic Poison Eau Secrete-ը: Առաջին Hypnotic Poison-ը թողակվել է 1998 թ.։ 2010 թ. այդ օծանելիքի նկատմամբ հետաքրքրությունը վերադարձել է, և օծանելիքի տունը թողարկել է Hypnotic Poison Eau Sensuelle նոր, ավելի զգացմունքային տարբերակը, իսկ 2013 թ. հունվարին երկրպագուներին սպասում Hypnotic Poison Eau Secrete տարբերակը:
Ճակատագրական հրապուրանք, զգացմունքայնություն և գայթակղություն. այս ամենի համար են ստեղծված Hypnotic Poison-ի բուրմունքները: Սակայն նոր տարբերակի մեջ հաջողվել է խուսափել չափից շատ կրքոտությունից, այն նախատեսված է ավելի նուրբ հրապուրանքի համար:
Hypnotic Poison Eau Secrete-ը կազմված է էլեգանտ արևելյան նոտաներից, բացվում է մանդարինի, նարնջի և բերգամոտի ցիտրուսային թարմությամբ, սրտում՝ Թունիսի հասմիկ ու ներոլի: Իսկ հիմքն առանձնանում է վանիլինի դասական բույրով, ինչը հատուկ է Պուազոնին:
Բուրմունքի դեմքը ֆրանսիացի դերասանուհի Մելանի Լորանն է:








































