Չնայած Սիրիայում շարունակվում է քաղաքացիական պատերազմը և մի շարք շրջաններում կառավարչական զորքերը կորցրել են իրենց հսկողությունը, այնուամենայնիվ, քիմզենքը գտնվում է նախագահ Ասադի վերահսկողության տակ։ Այս մասին այսօր Իսրայելի բանկային ռադիոյին հարցազրույցում հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Ամոս Գիլադը։
Նա մասնավորապես ասել է, որ ներկայիս դրությամբ քիմզնքը Ասադի ձեռքում է, նրա պաշտոնանկումից հետո Սիրիայում կառաջանա քաոս, որը բնորոշ է Մերձավոր Արևելքին։ Ոչ ոքի հայտնի չէ, թե ով կգա նրա փոխարեն։ Սակայն ոչ մի նախանշան չկա, որ Ասադը մտադիր է թողնել պաշտոնը։ Ո՛չ ընդդիմությունը հաղթելու հնարավորություն ունի, ո՛չ էլ նախագահը։
Իսրայելը մտավախություն ունի, որ քիմզենքը կարող է հայտնվել իսլամիստ ծայրահեղական խմբավորում Հըզբալլահի ձեռքում։








































