Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գովեստի խոսքեր է հղել իր թիմակից իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիին:
«ՊՍԺ-ում ինձ ամենից շատ զարմացրել է Մարկո Վերատին: Անցած մրցաշրջանում ես հանդես եմ եկել Իտալիայում, սակայն նույնիսկ չեմ լսել այդ խաղացողի մասին, քանի որ նա հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում: Համաձայն եմ ֆուտբոլիստի մասին հնչեցրած գովեստի բոլոր խոսքերին: Ձեռք բերելով Վերատիի տրանսֆերը՝ ՊՍԺ-ն լավ ներդրում է կատարել: Պետք է չէ մոռանալ, որ նա ընդամենը 20 տարեկան է»,- Իբրահիմովիչին մեջբերում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:





































