Հարավաֆրիկյան Հանրապետության ֆինանսական իշխանություններն այսօր իրենց համաքաղաքացիներին խորհուրդ են տվել լավ հաշվել ընտանեկան բյուջեն և, նախքան սուրբծննդյան և ամանորյա նվերներ գնելը, վճարել պարտքերը, գրում է Itar-Tass-ը:
51մլն բնակչություն ունեցող երկրի ընդհանուր պարտքը` հիպոտեքի, ապառիկի և այլ ծախսերի համար կազմում է 1.36 տրիլիոն ռանդ`160 մլրդ դոլար:
«Մի՛ ավելացրեք այդ 47 տոկոս պարտքը, փողերը մտածված ծախսե՛ք»,- կոչ է արել վարկային վերահսկիչը`խորհուրդ տալով նախ վճարել բնակարանի, ջրի, էլեկտրաէներգիայի համար կուտակված պարտքերը: «Թխվածք թխե՛ք, նկարե՛ք, բանաստեղծություններ գրե՛ք կամ ասեղնագործե՛ք և նվիրե՛ք: Այդ ամենը խանութներում ավելի էժան արժե, բայց ձեր սիրելիների համար ավելի մեծ նշանակություն կունենա»,- ասել է վերահսկիչը:











































