Մյանմարի բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ իր երկրի միջուկային ծրագիրը միանգամայն խաղաղ նպատակներ ունի, այն պետք է կիրառվի էներգետիկայի և առողջապահական արտադրության ոլորտներում։
Ատոմային զենքի արտադրությունը բացառվում է։ Մեկ ամիս առաջ երկրի կառավարությունը խոստացել է, որ կհրապարկվեն իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր նյութերը։
Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մյանմարը, ԿԺԴՀ-ի գաղտնի աջակցությամբ, պատրաստվում է միջուկային զենքի արտադրության, սակայն որևէ ապացույց չի ներկայացվել։
Մյանմարի պետության ղեկավարի կայքում հայտարարվել է, որ Մյանմարը մտադիր է ստորագրել ՄԱԳԱՏԵ-ի արձանագրությունը՝ միջուկային զենքի տարածման արգելքի մասին։
Դա նշանակում է, որ ՄԱԳԱՏԵ-ն իրավունք կունենա ստուգողական աշխատանքներ իրականացնել Մյանմարում։ Հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցին ընդառաջ։











































