Հյուսիսային Կորեայում «Մանգաղ և ուրագ» ոսկե մեդալով, ինչպես նաև Առաջին կարգի պետական դրոշի պարգևով պարգևատրվեցին ավելի քան 100 գիտնականներ, տեխնոլոգներ և բանվորներ`Երկրի «Կվանմենսոն-3» արհեստական արբանյակի` հաջողությամբ տիեզերք արձակելու հետ կապված:
Հրապարակված է Վերին ազգային ժողովի նախագահության հրամանագիրը. «Այդ աշխատակազմը մեծ ներդրում ունեցավ Հյուսիսային Կորեայի միջազգային հեղինակության, ժողովրդի և զինվորականության մեջ զետեղեց չուչխեյի հեղափոխության վերջնական հաղթանակի հանդեպ կուռ հավատ», -հաղորդում է Rosbalt-ը`վկայակոչելով տեղական մամուլը:
«Կվանմենսոն-3»-ի հաջողակ արձակման շնորհիվ «ջախջախիչ հարված է հասցվել Հյուսիսային Կորեայի թշնամի ուժերին, որոնք փորձում են արգելափակել մեր երկրի հաղթարշավը»: Հյուսիսային Կորեայում արբանյակի`մերձերկրյա տարածությունում հայտնվելն անվանեցին «կորեական ազգի մեծագույն տոն»:
Երկրի ղեկավար Կիմ Էն Չինը կոչ է արել շարունակել հետագա գիտական առաջխաղացումը`ստեղծելով ավելի հզոր հրթիռներ:









































