Կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչի ներդրմանը շատ քիչ ժամանակ է մնացել՝ 2014 թ. հունվարից այն արդեն պետք է գործի: Մինչ այդ արդեն երրորդ տարին մեկնարկած կամավոր բաղադրիչը փաստացի չի գործում, և չկան առաջին կամավորները, որ գումար են կուտակում իրենց կենսաթոշակի տարիքի համար: Ինչո՞ւ հայտարարվեց բարեփոխումների կամավոր բաղադրիչի մեկնարկը, եթե այն պետք է չգործեր: Այս հարցին ի պատասխան` «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես տարբեր մոտեցումներ կան, երբ կամավորը ուժի մեջ է մտնում պարտադիրից առաջ կամ հետո: Ըստ նրա՝ այս «առաջի» դեպքում կարելի է հասկանալ, թե կամավորի մասով ինչ լրացուցիչ խթաններ են հարկավոր: Կամավոր կուտակային սխեմա է առաջարկվել «Կոնվերս բանկի» կողմից, այլ կազմակերպությունների հետ բանակցություններ են գնում:
«Գուցե խթաններ են քիչ, գուցե հետաքրքրվածությունն է քիչ, կամ տեղեկատվության պակաս կա»,- նշեց Ա. Ղազարյանը:










































