Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովի կարծիքով՝ Ուկրաինան պետք է կես տարվա ընթացքում որոշում կայացնի Մաքսային Միության հետ համագործակցելու հարցում։ Հաղոդում է “Интерфакс-Украина”-ն։
Ըստ դեսպանի՝ երկու երկրների տնտեսական վիճակը թելադրում է, որ անհրաժեշտ է Ուկրաինա-ՄՄ համագործակցության մասին որոշումը ընդունել վեց ամսվա ընթացքում։
Ուկրաինա-ՄՄ համագործակցության մասին կա գերիշխող կարծիքների երկու խումբ։
Առաջինների կարծիքով՝ Ուկրաինայի համագործակցությունը ՄՄ-ի հետ այսօր ավելի սպառնալից է, քան վերջին երկուս ու կես տարիների ընթացքում է եղել։ Երկրորդ խմբի կարծիքով՝ Ուկրաինայի տնտեսության կաթվածահար վիճակը կարող է նախագահ Յանուկովիչին ստիպել անօրինական որոշում ընդունել ՄՄ-ի կազմում անդամագրվելու համար։






































