Հյուսիսկորեական հրթիռները կարող են արձակել 500-600 կգ-անոց մարտագլխիկներ՝ 10 000 կմ հեռավորությամբ։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել է Հարավային Կորեայի ՊՆ-ի ներկայացուցիչը։
Հետազոտություններ են արվել դեկտեմբերի 12-ին ԿԺԴՀ-ի կողմից արձակած հրթիռի հետևանքների կապակցությամբ։ Մարտագլխիկն ընկել է ծովը, հարավկորեացի մասնագետներն այն հանել և հետազոտել են։
Դեկտեմբերի 12-ին Փխենյանը ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արգելված հրթիռային փորձարկում է իրականացրել՝ օգտագործելով բալիստիկ տեխնոլոգիաներ։







































