Մոլդովայում կասեցվել է միջազգային հանցախմբի գործունեությունը։ Այն զբաղվում էր խոշոր քանակությամբ ծխախոտի մաքսանենգությամբ։ Խմբավորման մեջ ներգրավված են եղել Մաքսային ծառայության և Սահմանապահ ոստիկանության աշխատակիցներ։
Ինչպես հայտնում են Մոլդովայի ՆԳՆ-ից՝ խմբավորումը գործել է երկու տարուց ավելի։ Իրավապահները հետաքննությունը սկսել են վեց ամիս առաջ, մաքսանենգներն ակտիվ են եղել մոլդովառումինական սահմանում։
Բացահայտվել է, որ մաքսանենգ գործողությունների համար օգտագործվել է ավելի քան 20 միավոր տրանսպորտային միջոց։ Խմբավորման մեջ ներգրավված են եղել մաքսային և ոստիկանական աշխատակիցներ, փաստաբան, նախկին դատախազ և այլ պաշտոնյաներ։ Յուրաքանչյուրի համար բաշխված է եղել հատուկ գործառույթ՝ բեռների փաթեթավորում, տրանսպորտային ապահովում, Ռումինիա արտահանում և վաճառքի ապահովում։ Հանցագործները Մոլդովայի և Ռումինիայի քաղաքացիներ են։
Յուրաքանչյուր մեքենայում բեռնված է եղել 3 000-3 500 տուփ սիգարետ, յուրաքանչյուր մեքենայից ստացված շահույթը կազմել է մոտ 3 000 դոլար։
Ամսական մեկ ուղերթից, մեկ բեռնատարից ստացել են 25 000 եվրոյի եկամուտ։ Մաքսանենգներն այդ գումարներով ձեռք են բերել ավտոծառայության կետեր, շքեղ տներ և ավտոմեքենաներ, հանգստացել են Իբիցո կղզու, Սան Տրոպեի և Ավստրիայի շքեղ հանգստավայրերում։







































