Մեծ Բրիտանիայում շարունակվոմ են հորդառատ անձրևները, և իշխանությունները նախապատրաստվում են հնարավոր ջրհեղեղի:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ հատկապես լուրջ իրավիճակ է սպասվում Անգլիայի հարավ-արևմուտքում և Ուելսում:
Իշխանությունները զգուշացնում են, որ շատ ճանապարհներ կարող են շարքից դուրս գալ:
Ջրհեղեղների հավանականությունը մեծ է նաև Շոտլանդիայի մի շարք շրջաններում:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ անձրևները չեն դադարի նաև կիրակի:









































