Սիրիական խմբավորումը, որը պատանտ է պահում ուկրաինացի լրագրողուհի Անհար Կոշնևային, հետաձգել են նրա մահապատիժը մինչև դեկտեմբերի 26-ը։ Այս մասին հաղորդվել է “Украинская правда”-ի բլոգում։
Գրոհայինները հաստատել են, որ պահանջում են 50 000 դոլարի փրկագին։
Գրոհայինները սիրիական ընդդիմադիր ապստամբներից են, ներկայանում են որպես Սիրիական ազատ բանակի զինվորներ։
Առաջին անգամ լրոգրողուհու պատանդ լինելու մասին հայտնի դարձավ նոյեմբերին 8-ին, երբ Facebook-ում հայտնվեց տեսահաղորդագրություն՝ փրկագնի պահանջով։
Կոշնևայի հարազատների հույսը ԱՄՆ-ի աջակցությունն է։








































