Ուգո Չավեսի դուստր Մարիա Գաբրիելը @Maby80-ի իր էջում գրել է, որ ինքը և հայրը ողջ-առողջ են, պետք է հարգել ընտանիքը և ժողովրդին, բավական է սուտ խոսել։
Մարիա Գաբրիելը Չավեսի չորս երեխաներից երկրորդն է։ Նա Չավեսի մյուս հարազատների հետ Հավանայում է։
Չավեսին քաղցկեղի ուռուցքը հեռացնելու համար վիրահատել են Կուբայի մայրաքաղաքում դեկտեմբերի 11-ին։
Սոցցանցերում պտտվում են զանազան լուրեր` իբր, Չավեսը մահացել է, և նրա փոխարեն ներկայանում է նմանակը։
Վենեսուելայի պաշտոնական տվյալներով՝ Չավեսին բժիշկները նշանակել են հանգստի ռեժիմ և այցելություն են թույլատրում միայն մտերիմ հարազատներին։ Ըստ այդ տվյալների՝ նրա գիտակցությունը տեղն է, և լավ ինքնազգացողություն ունի։







































