Ամերիկացի հայտնի դերասան Ռիչարդ Գիրը և Քերի Լոուելը միասին ապրել են 10 տարի: Չնայած այս հանգամանքին` նախկին մոդելը ցանկանում է ամուսնալուծվել, հաղորդում են ամերիկյան տաբլոիդները: Բանն այն է, որ Քերիին միշտ թվում է, որ ամուսինը կարող է դավաճանել իրեն:
Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նույնիսկ 63 տարեկան հասակում Ռիչարդը պահանջված է կանանց շրջանում, և երբեմն դա հանգեցնում է լուրջ անախորժությունների:
«Նա իսկապես սիրում է իր կնոջը, սակայն երբեմն չի կարողանում թաքցնել իր հիացմունքը գեղեցիկ կանանց հանդեպ»,- ասել է աղբյուրը` հավելելով, որ վերջին տարիներին Քերին ապրում է մշտական վախի մեջ, որ Ռիչարդը կդավաճանի իրեն:
«Քերին շատ է հոգնել, և գործը գնում է ամուսնալուծության»,- հավելել է նա:







































