«Ուիգան»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Արսենալ» – «Ուիգան» խաղի մասին:
«11-մետրանոցի դրվագը շատ հակասական էր. գոնե ես այդպես եմ կարծում: Թեո Ուոլքոթը շատ խելացի գործեց այդ դրվագում:
Չափազանց հիասթափված եմ: Իմ ֆուտբոլիստներն արժանի չեն սրան: Մենք լավ խաղացինք: Հպարտանում եմ իմ թիմով»,- ասել է իսպանացի մասնագետը:








































