Monday, 13 05 2024
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Հայաստանը Եվրոպայի մի մասն է, անհամբեր սպասում ենք ՀՀ-ԵՄ գործակցության ոլորտների հստակեցմանը. ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Միխելսոնը:

– Պարոն Միխելսոն, առաջիկայում նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, հետագայում նաև՝ Եվրասիական տնտեսական միությանը, սակայն երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի վճռականությունը՝ զարգացնելու Եվրամիության հետ հարաբերությունները հնարավոր բոլոր ուղղություններով: Հաշվի առնելով այն, որ Ֆինլանդիան Եվրոպական միության ակտիվ երկրներից մեկն է, ինչպե՞ս է աջակցել Հայաստանին իր այս հանձնառության հարցում:

– Դուք գիտեք, որ Հայաստանն ու Ֆինլանդիան երկկողմ սերտ հարաբերություններ ունեն: Իսկապես՝ Ֆինլանդիան ԵՄ ակտիվ երկիր է, սակայն Հայաստանը որոշում է կայացրել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը չվավերացնելու մասին՝ ցանկանալով   շարունակել աշխատանքը Եվրոպական միության հետ այն ոլորտներում, որոնք համատեղելի են իր ներկայիս ընտրության հետ: Մենք հարգում ենք Հայաստանի այս որոշումը: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք դեռ կտեսնենք, թե որ ոլորտներում Հայաստանը կարող է շարունակել համագործակցությունը Եվրոպական միության հետ, և Ֆինլանդիան կաշխատի հենց այդ ուղղությամբ, երբ համագործակցության ոլորտները հստակեցվեն: Այսօր մենք մասնակցում ենք Եվրոպական միության Թվինինգ ծրագրի մեկնարկի միջոցառմանը, որը չափազանց լավ օրինակ է այն բանի, թե որ ոլորտներում Հայաստանն ու Եվրոպական միությունը կարող են շարունակել համագործակցությունը:

– Ինչպես նշեցիք, Հայաստանը ցանկանում է Եվրոպական միության հետ շարունակել քաղաքական հարաբերությունները՝ առանց առևտրային բաղադրիչի, բացի պարզապես ոլորտային համագործակցությունից՝ հնարավո՞ր են քաղաքական մակարդակի հարաբերություններ:

– Ես կարծում եմ, որ «կամ-կամ»-ի հարց չկա այստեղ: Հայաստանը Եվրոպայի մի մասն է, հարևանության երկիր է, Արևելյան գործընկերության անդամ երկիր է ու մենք անհամբեր սպասում ենք, թե ինչ է հնարավոր անել ապագայում:

– Պարոն դեսպան, շատ միջազգայնագետներ պնդում են, որ Եվրոպական միությունը պետք է վերանայի Արևելյան գործընկերության քաղաքականությունը: Ինչպիսի՞ն, ըստ Ձեզ, պետք է լինի այդ նոր քաղաքականությունը և ի՞նչ տեղ կհատկացվի Հայաստանին:

– Սա շատ ծավալուն թեմա է. եթե ընդհանուր փորձենք խոսել, ապա ես կարծում եմ, որ ամենաօպտիմալ տարբերակը Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրի համար առանձին ճանապարհ գտնելն է: Եվրոպական միությունը սա դիտարկում է որպես հնարավոր տարբերակ, ու ըստ իս՝ սա ամենապրակտիկ մոտեցումն է:

 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում