Ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին դժգոհ է իր կյանքից Մանչեսթերում և ցանկանում է Լոնդոն վերադառնալ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հետ նա կապված է ջերմ հիշողություններով:
Իհարկե, առկա է նաև մի խնդիր: «Արսենալ»-ից «Մանչեսթեր Սիթի» Նասրիի տեղափոխության ժամանակ նոր աշխատավարձ է սահմանվել: Ներկայումս այն կազմում է շաբաթական 175 հազար ֆունտ: Նման գումար Լոնդոնում ֆուտբոլիստին միայն մեկ թիմ կարող է վճարել` «Չելսի»-ն:









































