Մոլդովայում արգելք է սահմանվել մանկապիղծներին համաներում շնորհելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդել է RBK-ն` Մոլդովայի խորհրդարանում դա դիտարկում են որպես համապատասխան ուղղումներ Քրեական օրենսգրքում, որոնք հաստատել են պատգամավորները` նշելով, որ համաներումը, կողմերի հաշտեցումը չի նպաստում հանցագործների վերադաստիարակմանը, այլ միայն նպաստում է նրանց ագրեսիվ վարքին:
Ընդունված օրենքի համաձայն` այն անձինք, ովքեր Մոլդովայում դատապարտվել են անչափահասների նկատմամբ ցանկացած տիպի սեռական բռնության համար, չեն կարող համաներման ենթարկվել: