«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Պատրիս Էվրան հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պետք է մանչեսթերյան ակումբ վերադառնա, եթե ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակ»-ը:
«Ես կապ եմ պահում Ռոնալդուի հետ: Նա սիրում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և կարոտում է մեր ակումբը: Ռոնալդուն մեծ ներդրում ունի «Ռեալ»-ի հաջողությունների գործում: Այդ ակումբում նա բազմաթիվ ռեկորդներ է սահմանել, սակայն այնտեղ նրան այնքան չեն սիրում, որքան «Յունայթեդ»-ում:
Միշտ հուսով եմ, որ Ռոնալդուն կվերադառնա Մանչեսթեր: Այստեղ նրա տունն է: Եվ, իհարկե, Քրիշտիանուն անպայման պետք է խաղա «Յունայթեդ»-ում, եթե ցանկանում է «Ոսկե գնդակ» ստանալ»,- Էվրայի խոսքերը մեջբերում են բրիտանական լրատվամիջոցները:









































