Saturday, 06 06 2026
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն

Քաղաքապետարանն ուզում է օգնել դպրոցներին

««Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի միջոցով յուրաքանչյուր անհատ իր հնարավորությունների սահմաններում պետք է օժանդակի իր հարազատ դպրոցին»,- նշել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ավելացնելով, որ այսօր դպրոցը դրա կարիքը շատ ունի և ցանկացած կամավոր նվիրատվություն կնպաստի կրթօջախների վիճակի բարելավմանը:

Անդրադառնալով մայրաքաղաքի երթևեկության կառավարման ու կանոնակարգման հիմնահարցերին, քաղաքապետը կարևորել է Երևանում «<Անվտանգ քաղաք» ապահովելու գաղափարի իրագործումը: Այս համատեքստում հանձնարարվել է սահմանված ժամանակացույցի համաձայն ավարտել ծանրաբեռնված խաչմերուկներում և կանգառներում ճանապարհային տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Զեկուցվել է, որ Տիգրան Մեծ պողոտայում ուղևորատար տրանսպորտի կանգառագոտիների առանձնացման տեխնիկական նոր միջոցների տեղադրումը զգալիորեն փոխել է պատկերը: Ռետինե բարձիկներով առանձնացված գոտիներում տաքսիներ և այլ մեքենաներ այլևս չեն կայանում: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել նաև այլ փողոցներում նմանատիպ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկներ: Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում, քաղաքապետը կարևորել է առաջիկա մի քանի տարիների կտրվածքով համաքաղաքային բյուջեի կանխատեսելիությունը. «Մենք պետք է կարողանանք կանխատեսել, թե որքան պետք է լինի Երևան քաղաքի բյուջեն, որպեսզի մայրաքաղաքում լուծում ստանան, ինչպես հրատապ, այնպես էլ երկրորդական խնդիրները»,- նշել է Կարեն Կարապետյանը: Քաղաքապետը շեշտադրել է գույքահարկի, հողի հարկի, ինչպես նաև սանմաքրման համար գանձվող վարձավճարների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը` առաջարկելով ճշտել և գնահատական տալ գույքային հարկերի բազային տվյալների մասով: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մեկ անգամ ևս ուշադրություն է հրավիրվել շուկաներում և ստորգետնյա անցումներում սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակի ապահովման, Երևան քաղաքում կառուցապատողների կողմից շինարարության ժամկետների խախտման, մայրաքաղաքի վերելակային տնտեսության բարելավման, բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման և մի շարք այլ հարցերին: Երևանի քաղաքապետարան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում