Շրի Լանկայի իշխանությունները ձերբակալել են Չինաստանի 100 քաղաքացիների` արժույթի հետ կապված խարդախության կասկածանքով: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը, մի շարք ստուգումներ են իրականացվել մայրաքաղաք Կոլոմբոյում և նրա շրջակայքում:
Ձերբակալվածների թվում են 74 տղամարդ և 26 կին: Նրանք բոլորը ձերբակալվել են իրենց տներում և դատական որոշման համաձայն:
Ոստիկանության տվյալներով՝ չինացի խարդախները խաբել են իրենց հայրենակիցներին` ստիպելով փող փոխանցել Շրի Լանկայում գրանցված հաշվեհամարին:
Գործակալությունը նշում է, որ Շրի Լանկայում են գտնվում հազարավոր չինացիներ, որոնք աշխատում են չինական ընկերությունների կողմից ֆինանսավորվող նախագծերում:







































