Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանը, ամփոփելով այս տարվա զարգացումները, անդրադարձել է Թուրքիայում Patriot զենիթա-հրթիռային համակարգերի տեղակայման խնդրին:
Ըստ էրդողանի` այդ համակարգերը տեղակայվելու են երեք նահանգներում` Ադանա, Գազիանթեփ և Քահրամանմարաշ: էրդողանն ընդգծել է, որ դրանց տեղակայման վերաբերյալ իր համաձայնությունը տվել է ՆԱՏՕ-ն, ինչի պատճառով էլ Իրանում յուրաքանչյուրը սկսում է խոսել այդ համակարգերի տեղակայման մասին:
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում տեղակայվելու է Patriot վեց համակարգ, որոնցից երկուականը հատկացնելու են ԱՄՆ-ը, Գերմանիան ու Նիդերլանդները:









































