Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Ամերիաբանկը» ներկայացնում է մանրածախ բանկային ծառայությունների վերաբերյալ արշավները

«Ամերիաբանկը» ընթացիկ տարում ընդլայնել է մանրածախ ծառայությունների տեսականին՝ այն համալրելով նոր ու հետաքրքիր առաջարկներով, միաժամանակ ապահովելով ծառայությունների մատուցման առավել պարզ ու ճկուն պայմաններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ամերիաբանկի» մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Նա ներկայացրեց այս տարվա ամռան ամիսներին բանկի նախաձեռնած երկու հիմնական՝ «Անկանխիկ ազատություն» և «Բումերանգ» քարտային արշավները:

Ըստ Բարսեղյանի՝ «Անկանխիկ ազատություն» քարտային արշավի հիմնական նպատակը քարտային բիզնեսի զարգացումն էր: «Անկանխիկ ազատություն» քարտային արշավի շրջանակներում մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ոչ ստանդարտ մոտեցում: Մենք հաճախորդներին վարկային գիծ ենք տրամադրում՝ հասկանալով ամսվա ընթացքում նրա անկանխիկ վճարումների ծավալները: Այն հաճախորդները, որոնք ամսվա ընթացքում կներկայացնեն և կհիմնավորեն, որ այլ բանկերի կամ մեր բանկի քարտերով ունեցել են առնվազն 80 հազար դրամի ամսական շրջանառություն, ապա տվյալ շրջանառության մինչև տասնապատիկի չափով մենք վարկային գծեր ենք տրամադրում առանց լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու»,- նկատեց Բարսեղյանը:

Ինչ վերաբերում է «Բումերանգ» արշավին, ապա այն ուղղված է ՓՄՁ-ներին տրամադրվող վարկերի ծավալների աճին: Այս արշավի շրջանակներում «Ամերիաբանկը» բոլոր այն կազմակերպություններին, որոնք իրենց վարկերը կտեղափոխեն «Ամերիաբանկ», առաջարկում է ստանալ տեղափոխվող գումարի 1 տոկոսի չափով բոնուս, ինչպես նաև բանկը փոխհատուցում է տեղափոխման հարակից բոլոր ծախսերը: «Այսինքն՝ հաճախորդը հնարավորություն է ստանում միայն իր վարկը այլ բանկից մեր բանկ տեղափոխելով՝ ստանալ 1 տոկոս բոնուս, ինչպես նաև 1 տոկոսով զեղչված տոկոսադրույք»:

Ամփոփելով «Բումերանգ» արշավի ապահոված արդյունքները՝ բանկն այլևս նման ծառայություն է մատուցում ֆիզիկական անձանց համար, ովքեր այլ բանկերում ունեն վարկեր բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման նպատակով: Ֆիզիկական անձանց դեպքում կրկին նույն պայմաններն են գործում, պարզապես ֆիզիկական անձի դեպքում տեղափոխվող վարկի գումարը պետք է գերազանցի 10 միլիոն դրամը:

Նշենք, որ վերը ներկայացված երկու արշավներն էլ գործելու են մինչև տարեվերջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում