Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, ֆուտբոլի Բրազիլիայի ու Իտալիայի հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացնելու Շվեյցարիայում: Այս տեղեկությունը հաստատել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Նախատեսվում է հանդիպումն անցկացնել մարտի 21-ին:
Նշենք, որ Իտալիայի հավաքականը Բրազիլիայի ընտրանու հետ հանդիպելու է նաև հունիսի 22-ին, բայց այս անգամ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության շրջանակներում:







































